Ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են առավոտ 7-ին ավտոմատավորներով… քիչ է մնում՝ ուղղաթիռներով իջնեն. Աբովյան

Այսօր Հայաստանում ընդդիմադիիրները կատաղի ճնշումների են ենթարկվում,  և ամենակատաղի ճնշումը դեպի Գագիկ Ծառուկյանն է, վերջինիս առանձնատան խուզարկության  պահին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Սա իրականում ֆաշիզմի ուղղակի դրսևորում է, երբ իշխանությունը ոչ թե փորձում է լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին։ Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, փորձ է ջարդել ընդդիմությանը։

Սա անակնկալ չի ո՛չ Ծառուկյանի, ո՛չ ԲՀԿ անդամների համար։ Հարց՝ ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են առավոտ 7-ին ավտոմատավորներով… քիչ է մնում՝ ուղղաթիռներով իջնեն։
Բա հաղթող մարդն այսպես կանի՞։ Ում են իրենք հաղթել՝ հայ ժողովրդի՞ն»,- հարց ուղղեց Արման Աբովյանը։

Նա միաժամանակ ասաց՝ ինքն այլ բացատրություն չունի քան այն, որ ՀՀ-ն նախապատրաստում են Բաքվից և Անկարայից  հրահանգավորված գործընթացներին։

Leave a Comment