
Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Պետրոս Եպիսկոպոս Մանուելյանը «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է տիրում այնտեղ ավերիչ երկրարժից հետո: Ըստ նրա՝ հայկական համայնքը, բարեբախտաբար, չունի ոչ մի զոհ, վիրավոր կամ անհետ կորած: Վնասները նյութական են, ոչ մեծ չափով վնասվել են եկեղեցին և հայկական ակումբը: Այս պահին անօթևան հայ չկա, եկեղեցին իր ուժերի ներածին չափով աջակցություն է ցուցաբերում: Առավել մանրամասն՝ տեսանյութում: