Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Չինաստանի դատարանը պարտավորեցրել է թեյային ըմպելիքներ արտադրող Molly Tea-ին շուրջ 10,3 միլիոն յուան (մոտ 1,5 միլիոն դոլար) վճարել «Louis Vuitton»-ին՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման համար։ Չինական ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

Բացի այդ, ընկերության խանութը պետք է վճարի մինչև 100 հազար յուան, ինչպես նաև հրապարակային հայտարարություն տարածի՝ իրավիճակը պարզաբանելու նպատակով։ Louis Vuitton-ը հայցը ներկայացրել էր 2025 թվականի մայիսին՝ պնդելով, որ Molly Tea-ի տարբերանշանը՝ քառաթերթ ծաղիկը, չափազանց նման է նորաձևության տան հայտնի դեկորատիվ նախշին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment