Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի գլխավորի պաշտպանության հանձնաժողովը․ ԶԼՄ

Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) իր աղբյուրներին։ Թերթը չի նշում նման որոշման պատճառները, միայն հայտնում է, որ որոշումը կարող է կապված լինել թիմի ներսում առկա դժգոհությունների հետ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի փոխարեն իշխող ուժը դիտարկում է ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը, ով քաղաքական թիմի ներսում արդեն ստացել է աջակցություն և համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։

Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի հունվարի 18-ին՝ 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորման ժամանակ։ 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 12-ին, նա վերընտրվել է նույն պաշտոնում և շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։

Leave a Comment