18:00 Լուրերը մեկ տողով. Աջափնյակի մետրոն՝ գործնական փուլում, ՍԴ-ն՝ վճռի սպասումով

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից առաջ այլ մեկնաբանություն չի անի, իսկ ՍԴ-ն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու։ 

· ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ ընտրական օրենսդրական փոփոխությունների նպատակն է ընտրություններին մասնակցեն միայն այն քաղաքացիները, որոնք ունեն մշտական և կայուն կապ Հայաստանի հետ։ 

· Երևանի համար հաստատվել է 650 մլն դոլարի ներդրումային փաթեթ, որը նախատեսում է Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցում, մետրոպոլիտենի արդիականացում և էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում։ 

· Երևանում երիտասարդ կինը հայտնել է, որ իր վստահությունը չարաշահելով՝ իր անունով առցանց վարկ է ձևակերպվել, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

· ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվան չի ընդունում շանտաժի և սպառնալիքների լեզուն ու պատրաստ է բանակցել միայն կառուցողական դիրքորոշում ունեցող կողմերի հետ։ 

· Գերմանիայի ԱԳՆ-ն խստացրել է Ռուսաստան մեկնելու նախազգուշացումը և կոչ արել իր քաղաքացիներին լքել երկիրը՝ անվտանգության ռիսկերի պատճառով։ 

· Իսպանիայում անոմալ շոգի հետևանքով հունիսին գրանցվել է ավելի քան 1000 մահ, իսկ երկրի մի շարք շրջաններում կրկին բարձր ջերմաստիճանի պատճառով տագնապ է հայտարարվել։

Leave a Comment