Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել

Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել

Ադրբեջանում գործող երեք հրեական համայնքների առաջնորդները դիմել են Իսրայելի խորհրդարանի անդամներին՝ կոչ անելով չաջակցել հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված նախաձեռնությանը։ Ստորագրված դիմումի մեջ ասվում է, որ հիշատակված նախաձեռնությունը կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության գործընթացի վրա, որն սկսում է ձևավորվել Հարավային Կովկասում։

Դիմումում ընդգծվում է, որ նման զգայուն պատմական հարցերի շուրջ երրորդ պետությունների քաղաքական քայլերը կարող են դժվարացնել խաղաղության գործընթացը և չնպաստել ժողովուրդների միջև հաշտեցման, փոխըմբռնման ու վստահության ամրապնդմանը։ Համայնքների առաջնորդները կարծում են, որ բարդ ու զգայուն պատմական իրադարձությունները պետք է լինեն պատմաբանների և փորձագետների գիտական հետազոտությունների առարկա, այլ ոչ թե քաղաքական որոշումների։ Նրանց կարծիքով՝ այս հարցերի քաղաքականացումը կարող է անհարկի լարվածություն ստեղծել Իսրայելի անկեղծ բարեկամների շրջանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment