ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում հայտնել է, որ խմբակցության ղեկավարի երկու շատ արժանի թեկնածու կա այս պահին՝ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը։
«Առաջադրումները կամփոփվեն այսօր»,- նշել է նա։ Իսկ քարտուղարի պաշտոնում ով կառաջադրվի, Վահագն Ալեքսանյանը նշել է, որ հարցը հետո կքննարկվի։
