ԱՄՆ-ի տարբեր շրջաններում շարունակվում է անոմալ շոգի ալիքը, որի հետևանքով վտանգի գոտում է հայտնվել ավելի քան 100 միլիոն բնակիչ։ Վտանգավոր բարձր ջերմաստիճանների վերաբերյալ նախազգուշացումները տարածվել են երկրի զգալի հատվածում՝ Միջին Արևմուտքից մինչև Արևելյան ափ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ անոմալ շոգը կպահպանվի երկար ժամանակ՝ մեծացնելով առողջական խնդիրների վտանգը և զգալի ծանրաբեռնելով էներգահամակարգերը՝ օդորակիչների լայնածավալ օգտագործման պատճառով։ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը բնակիչներին խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալուց, հաճախ ջուր խմել և ժամանակ անցկացնել օդորակվող տարածքներում՝ շոգահարությունից և ջրազրկումից խուսափելու համար։
