«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան

«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԴԽ և Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն, դատարանում քրեական գործերի քննության ժամկետը պետք է լինի 1 տարի…
Միայն թե չհասկացա, արդյո՞ք խոստանում են, որ այլևս դատարանները չեն լինի այս կարգի գերծանրաբեռնված և ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան․․․
Ի դեպ, 2026-ի հունվարից սկսված պարտադիր դատարան են գնում և դատարանները տուժողի հետ հաշտության հիմքով մեղադրյալի նկատմամբ այլևս չեն դադարեցնում ՀՀ քր.օր. 342-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումները (վթարի հետևանքով ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը):
Փոխարենը, «մարդամեկն», դե էն ասիչն էլի, առաջարկում է՝ 50.000 դրամ վճարելու դիմաց վերականգնել ոչ սթափ վիճակում տ/մ վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկված անձանց տ/մ վարելու իրավունքը …
երևի նորմալ է»։

Leave a Comment