Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը քննադատել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահնայի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի տարածքում ուկրաինական անօդաչուների ընկնելը «նորմալ երևույթ է»։

Կոլեսնիկի խոսքով՝ նման մոտեցումը վտանգավոր է և անընդունելի՝ պնդելով, որ Բալթյան երկրների որոշ քաղաքական գործիչներ «կիսում են Կիևի իշխանությունների դիրքորոշումը» և անտեսում են սեփական քաղաքացիների անվտանգությունը։ Նրա գնահատմամբ՝ նման քաղաքականությունը կարող է ունենալ բացասական հետևանքներ հենց այդ երկրների համար։

Ավելի վաղ Էստոնիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների տարածքում ուկրաինական դրոնների ընկնելը կարող է դիտարկվել որպես «ընդունելի գին»՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքը հարվածելու ծրագրերին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment