Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ


Թեհրանը և Դոհան համաձայնության են եկել Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ակտիվներից 6 միլիարդ դոլարը ապասառեցնելու շուրջ։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։


«Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարից 6 միլիարդ դոլար կապասառեցվի և կվերադարձվի երկրին: Նաև շարունակվում է այդ միջոցների մնացած մասի վերադարձման շուրջ անհրաժեշտ աշխատանքը», – մեջբերել է Իրանի նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը։


Հունիսի 20-ին The Wall Street Journal թերթը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները և Կատարն աշխատում են իրանական սառեցված ակտիվների մի մասի՝ Իրանի կողմից օգտագործման մեխանիզմի վրա՝ հումանիտար ապրանքների ձեռքբերման համար: Պարբերականը նույնպես հայտնել էր, որ սկզբում Թեհրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում պահվող ակտիվներից 6 միլիարդ դոլարի:


 


 




Կարդացել են
5 անգամ

Leave a Comment