
Չինաստանի հարավ-արևմուտքում ՝ Սիչուան նահանգում, տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 13 մարդ, հաղորդում է Xinhua-ն: Պատահարի հետևանքով զոհեր չկան:
Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 29-ին տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Երևանի ժամանակով հունիսի 28-ին՝ ժամը 20:12-ին), օջախը գտնվել է 6 կմ խորության վրա:
21 տներում ճաքեր են առաջացել: Մի քանի ճանապարհահատվածներում քարեր են փլուզվել։