Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։
Նա սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահը» կարևոր դեր է խաղում երկրի անկախության պաշտպանության գործում։
Վիլայաթին նշել է, որ իր բազմամյա դիվանագիտական փորձի հիման վրա ինքը հանգել է հետևյալ եզրակացության. «Առանց քաղաքական անկախության, ազատությունը ոսկե վանդակ է»։