Ֆրանսիայում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Տոմբլեն համայնքում վթարի է ենթարկվել մի քանի ուղևոր տեղափոխող փոքր մասնավոր ինքնաթիռ, հաղորդում է ici radio-ն։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել են մի քանի մարդ, որոնք զոհվել են։ Ուղևորների ճշգրիտ թիվը չի հրապարակվել։ Հաղորդվում է, որ նրանք պլանավորում էին տանդեմ պարաշյուտային թռիչք։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ին։ Դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբ, և տարածքի շուրջ ստեղծվել է անվտանգության պարագիծ։

Leave a Comment