Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքի հուսալի գործընկերն է, հաղորդում է Trend գործակալությունը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար, հատկապես էներգետիկ անվտանգության համատեքստում։ Ապատուրայը նշել է, որ հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության հետ և երախտագիտություն է հայտնել գործընկերային հարաբերությունների զարգացման գործում Ադրբեջանի ունեցած ավանդի համար։

Առանձնահատուկ կերպով նա ընդգծել է աֆղանական ուղղությամբ կողմերի համագործակցության կարևորությունը։ Միաժամանակ, ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, Բաքվում անցկացված բանակցությունների ընթացքում նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և առաջընթացը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment