Պետդումայում առաջարկում են մահապատիժ կոռուպցիայի դեմ. նախագիծ

Ռուսաստանի Պետդումայու, առաջարկել են սահմանել մահապատիժ այն կոռուպցիոներների համար, որոնք վնասում են երկրի պաշտպանությանը:

«Справедливая Россия» կուսակցության պատգամավորները Պետդումայում ներկայացրել են նախագիծ, որով առաջարկվում է մահապատիժ սահմանել այս կոռուպցիոն հանցագործությունների համար, որոնք վնաս են հասցնում քաղաքացիների անվտանգությանըբ և Ռուսաստանի անվտանգությանը: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ, պատգմավոր Սերգեյ Միրոնովը:

Նա նշել է, որ գործող օրենսդրությունը տարբերակում է կենցաղային կոռուպցիան և պետական դավաճանությունը, սակայն կան իրավիճակներ, երբ պաշտոնյաների գործողությունները, շահադիտական նպատակներով կատարված, ուղղակիորեն վնասում են երկրի անվտանգությանը և պաշտպանությանը:

Նախագծով առաջարկվում է հանցավորության նոր կազմ ` «Կոռուպցիոն գործունեություն, որը հանգեցրել է երկրի պաշտպանության և քաղաքացիների անվտանգության վնասի:»

Դրա համար նախատեսում են պատիժ` մինչև մահ:

Նա նաև պնդել է, որ նման հանցագործունեությունները հատկապես վտանգավոր են պատերազմի պայմաններում, երբ կոռուպցիան կարող է հանգեցնել զինվորների և խաղաղ բնակիչների զոհերի:

Նախագծի բացատրական մասում նշվում է, որ նման մոտեցումը համահունչ է միջազգային պրակտիկային` օրինակ ՉԻնաստանում, Վիետնամում և Թայլանդում կիրառվող պատիժներին:

Leave a Comment