Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողության
Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 25-ին, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, և Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ։
Այս որոշմամբ դատարանը մասնակիորեն է բավարարել դատախազության ներկայացրած բողոքը։