Ընդդիմության պասիվության պայմաններում ճնշումները կշարունակվեն․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել և ռեժիմի համար առարկայական խնդիրներ չի առաջացրել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են»։

Leave a Comment