Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը


Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուք-ի  իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.


«Ընդունեցի Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների  դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։ Ներկա էր նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։


 


Նշեցի, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները․ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։


 


Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության գործիքակազմին։


 


Հանդիպման ավարտին պատասխանեցի դեսպանների հարցերին և ներկայացրեցի ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը»։


 



 


 



 


 



Կարդացել են
3 անգամ

Leave a Comment