ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի համար որպես ինտեգրացիոն ընտրություն Եվրասիական տնտեսական միությունը գերազանցում է մյուս հնարավոր տարբերակները։
«Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ-ն ամեն տարի զգալի տոկոս է տալիս ՀՀ-ի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական հատկանիշներով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլընտրանքները»,– նշել է Պեսկովը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդն ու գործող իշխանությունները իրավիճակի վերլուծությունից հետո կկիսեն նույն տեսակետը։
«Մենք շահագրգռված ենք դրանում, մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները ՀՀ-ի հետ։ Մենք շատ ընդհանուր գործեր ունենք։ ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրող, ուստի հարաբերությունները շարունակվելու են զարգանալ»,– հավելել է նա։