Արևմտյան երկրների կողմից Հայաստանի նկատմամբ անբարյացակամ ռազմական և քաղաքական քայլերը կարող են էլ ավելի սրել իրավիճակը Հարավային Կովկասում, կարծում է ՀԱՊԿ մշտական խորհրդի ներկայիս նախագահ Վիկտոր Վասիլևը։
«Հարավային Կովկասում իրավիճակը արժանի է հատուկ ուշադրության, այդ թվում՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների լույսի ներքո։ ԱՄՆ-ի՝ Զանգեզուրի միջանցքի անվտանգությունն ապահովելու ենթադրյալ ծրագրերը, ԵՄ երկրների՝ Հայաստանը իրենց ռազմական կառույցներում ներառելու մտադրությունները և տարածաշրջանում ձեռնարկվող այլ ոչ բարեկամական քայլերը, վերջին հաշվով, կհանգեցնեն լարվածության հետագա սրման։
Մենք հետևում ենք իրավիճակին», – հայտարարել է նա։