ՀԷՑ-ի բաշխման ցանցում 2026 թվականի մարտ–մայիս ամիսներին վթարային հոսանքազրկումների միջին տևողությունը կազմել է 57,7 րոպե՝ մեկ բաժանորդի հաշվարկով, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն եղել է 78,9 րոպե։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 տոկոսով։
Նրա խոսքով՝ արձանագրված առաջընթացը հնարավոր է դարձել ընկերության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել էներգետիկ, տեխնիկական և ինժեներական ստորաբաժանումների մասնագետներին՝ ընդգծելով նրանց ներդրումը համակարգի աշխատանքի բարելավման գործում։