Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ առայժմ որևէ հստակություն չկա․ Ուշակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ առայժմ որևէ կոնկրետ պայմանավորվածություն կամ հստակություն չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մայրաքաղաք հնարավոր այցի հարցը, սակայն ժամկետների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։

Leave a Comment