Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին

Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկայում կքննարկեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Բելառուսին ուղղված «բացարձակ ագրեսիվ» սպառնալիքները։ Պեսկովը այդ գործողությունները որակել է որպես այլ երկրի ներքին գործերին միջամտություն և ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգություն։

Հիշեցնենք, որ Վոլոդիմիր Զելենսկին Բելառուսի իշխանություններից պահանջել էր ուկրաինական սահմանից հեռացնել ռազմական տեխնիկան՝ սպառնալով, որ հակառակ դեպքում դա կանեն ուկրաինական զինված ուժերը։ Ավելի ուշ նա նաև պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժել ռուսական անօդաչուների համար նախատեսված ռետրանսլյատորները:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment