Բոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են


Միջազգային


Բոլիվիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր վեց անձինք։

Հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարարությունը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։

«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր վեց անձանց՝ չորս զինծառայողի և երկու քաղաքացիական անձի մահը հաստատվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Էլ Ալտո միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Կոչաբամբա։ Կարճ ժամանակ անց ինքնաթիռի հետ կապը կորել է: Վթարի ենթարկված ինքնաթիռի մնացորդները հետագայում հայտնաբերվել են Սերո Սայարի տարածքում։


Leave a Comment