ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է ԵՄ կայքում։

Ֆինանսական օգնությունը Երևանի համար նախատեսված ավելի լայն օգնության փաթեթի առաջին մասնաբաժինն էր, որը հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Փաշինյանի հետ բանակցություններից երկու շաբաթ անց։ Փաթեթը ներառում է առևտրի հեշտացում և երկրի տնտեսական դիմադրողականության ամրապնդման միջոցառումներ։

«ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի՝ ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Այս աջակցությունը կօգնիանհապաղ  լուծել  տնտեսական մարտահրավերները և նոր հնարավորություններ կբացի հայկական բիզնեսների համար տարածաշրջանում և Եվրոպայում», – ասել է  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Leave a Comment