Հայ զինծառայողների վարժանքները՝ հայրենական «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ ՊՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ զինծառայողների վարժանքները՝ հայրենական «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ ՊՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ բանակի զինծառայողների վարժանքներից՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ:

Հրթիռահրետանային ստորաբաժանումն անցնում է ուսումնական պարապմունքի պլանով առաջադրված խնդիրների իրականացմանը: Ճշգրիտ գործողություններով խոցվում են պայմանական նշանակետերը: Գերակա խնդիրն է վեր հանել զորախաղին ներգրավված ստորաբաժանման պաշտպանունակությունը, ստուգել զինանձնակազմի գործողությունների արդյունավետությունը, կատարելագործել նրանց ներդաշնակումը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment