Հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը հայտնել է Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելու մասին։
Ազգային ինքնության թշնամիները… Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակից հանել են Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է Նարե Սիմոնյանը։
Հրապարակման մեկնաբանություններում ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր նույնպես փաստել են, որ դեռ մի քանի օր առաջ իրենք ևս տեսել են, որ հրապարակի տարածքից հեռացված է Արցախի դրոշը։