ԱԺ խոսնակի պաշտոնին ՔՊ-ում առաջադրվել է երեք թեկնածու․ ԶԼՄ – armeniatoday.am

Իններորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում խոսնակի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ երեք թեկնածուն է խորհրդարանի գործող խոսնակ Ալեն Սիմոնյան, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Չնայած նախընտրական շրջանում դիտարկվում էր նաև Լիլիթ Մակունցի թեկնածությունը, նա չի ինքնառաջադրվել, և նրա թեկնածությունը որևէ մեկը չի առաջարկել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու խորհրդարանի կազմը հաշվի առնելով՝ Մակունցի թեկնածությունը կորցրել է արդիականությունը»,- հայտնել են թերթի աղբյուրները։

Լրատվականի փոխանցմամբ՝ Սիմոնյանը վստահ է, որ Փաշինյանն իրեն է տեսնում այդ պաշտոնում, և այդ մասին հայտնում է իր շրջապատում։

Որոշումը կկայացվի կուսակցության վարչությունում, այնուհետև կներկայացվի ԱԺ խմբակցությանը։

Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում, այդ մտադրության մասին հայտարարել էր նաև «Ուժեղ Հայաստանը»։ Ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին էր միացել նաև «Միասնության թևերը»։

Leave a Comment