Վարչական վերահսկողություն՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ

Դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառվել է  վարչական վերահսկողություն: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Մեղադրանքի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավորը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ:

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էր այսօր՝ 2026թ. հունիսի 19-ի առավոտյան: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment