Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան




 

Հայկական ժամանակ. «Ջախջախվելու է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը և ջախջախվելու է նաև առաջիկա խորհրդարանում»:


 


Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին և խորհրդարան ձևավորող նոր ուժերին:


 


«Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև այս խորհրդարանում»,- հավելել է նա:


 


Պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ հավելել է, որ իրականում ՀՀ-ն փրկվել է իշխանազավթումից, որը փողի ուժով ուզում էին իրականացնել քաղաքական ուժերը:


 


 



 


 

Leave a Comment