Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը

Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։

Օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստուրագրումից հետո: Պաշտոնական հրապարակման օրվանից 10-րդ օրը: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում, վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության։ 

Leave a Comment