Ալիևը բարձր է գնահատել Թրամփի դերը հարավային Կովկասում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամին։

Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների ջանքերին. նշվել է, որ կողմերը մեծ կարևորություն են տալիս միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Դոնալդ Թրամփի ունեցած դերին, ինչպես նաև TRIPP միջանցքի ստեղծմամբ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման հեռանկարներին։

Leave a Comment