
«ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք ամրապնդել ՀՀ-ի դիմադրողականությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում երեկ կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
«Հայաստան. անցյալ շաբաթ կայացած ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին: Ռուսաստանի ուժեղ ճնշումը և տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա: Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան»,- նշել է նա։