Այսօր փակում են այդ լեգենդար ամբիոնը. Կարեն Քոչարյան

 70, 80 և 90-ականների ուսանողների համար ԵՊՀ «Արտասահմանյան գրականության» լեկցիաները եղել են նրանց ուսանողական կյանքի անբաժանելի մասը:  Այսօր փակում են այդ լեգենդար ամբիոնը, գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում։ 

«Էական չէր, թե դու որ ԲՈՒՀի ուսանող էիր՝ ԵՊՀի թե պոլիտեխնիկի, բժշկականի թե գյուղինստիտուտի, մանկավարժականի թե գեղթաթի… որովհետև մենք չէինք գնում դասախոսություն լսելու: Մենք գնում էինք ներկայացման.. դա մոնոներկայացում էր Լևոն Ներսիսյանի կատարմամբ: 

Իհարկե ինչ արտասահմանյան գրականություն եթե կան Հայաստանի իշխանական հեքիաթները: Ռեմարկը, Մարկեսը, Բայրոնը, Բուլգակովը, Դրայզերըև այլ հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի և հետո ձեռքերը մաքրել սեփական շորերի վրա», – նշել է Քոչարյանը։ 

Screenshot_2.jpg 77.77 KB

Leave a Comment