Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը 36 տարեկանում դարձել է «Songwriters Hall of Fame» կամ «Երգահանների փառքի սրահ»-ում ընդգրկված ամենաերիտասարդ կինը։
Ելույթի ժամանակ Սվիֆթը նշել է, որ երգերի ստեղծումը եղել է իր համար բնական գործընթաց, և պատմել է, թե ինչպես է ընտանիքը տեղափոխվել Փենսիլվանիայից Թենեսի՝ Նեշվիլ, որպեսզի նա կարողանա զարգացնել իր երաժշտական կարիերան։
Նա շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին՝ նշելով, որ երբեք չի կարող լիարժեք արտահայտել իր երախտագիտությունը, ինչպես նաև խորհուրդ է տվել երիտասարդ հեղինակներին առաջնահերթություն տալ իրենց սիրած գործին։ Արարողության ընթացքում Սվիֆթին ներկայացրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով ընդգծել է երգարվեստի ազդեցությունը և Սվիֆթի առանձնահատուկ տեղը ժամանակակից երաժշտության մեջ։
