13:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքների աղմուկ, փողոցները հեղեղելու սպառնալիքներ, ՆԳ նախարարի հայտարարությունը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին կամփոփի ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները և հանդես կգա մամուլի ասուլիսով։

• Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են ընդդիմության կողմից համատարած ընտրակաշառքների բաժանման մասին և խոստանում պատժել բոլոր մեղավորներին։

• «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է սկսել ԿԸՀ-ի մոտ՝ ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը որակելով քաղաքական հրահանգ։

• Երևանում խցանումների նվազեցման նպատակով ներդրվում է երթևեկության կառավարման կենտրոն, իսկ Նուբարաշենի աղբավայրում ուժեղացվել է վերահսկողությունը։

• Իրավապահները քննում են 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոցի հայտնաբերման աննախադեպ և մտահոգիչ դեպքը։

• Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ կարևորելով ռազմավարական գործըն

Leave a Comment