Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթների համաձայնեցումը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ժնև են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանի այնտեղ՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։

Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին. «Միջնորդ երկրներից մեկի դիվանագետը, որն ինձ հետ քննարկել է թարմացված տեքստը, ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել համաձայնագրի ձևակերպումների շուրջ, բայց ընդունել է, որ դեռևս վերջնական հաստատում է անհրաժեշտ»։

 Press TV հեռուստաալիքի հետ զրույցում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ կողմերը մոտ են համաձայնության. «Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա տեքստը իր հիմնական կետերով գրեթե ամբողջությամբ համաձայնեցված է։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումը մշտապես խոչընդոտել է այս գործընթացին», — ասել է դիվանագետը։

Leave a Comment