Ալեն Սիմոնյանը կպահպանի ԱԺ նախագահի պաշտոնը. ԶԼՄ – armeniatoday.am

Ալեն Սիմոնյանը նոր խորհրդարանում կպահպանի ԱԺ նախագահի պաշտոնը, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պայքար է ընթանում առանցքային պաշտոնների համար, հայտնել է «Հրապարակ» թերթը:

Պաշտոնի հնարավոր հավակնորդների թվում էին նաև Հայկ Կոնջորյանը, Լիլիթ Մակունցը, սակայն Սիմոնյանն անձամբ է հավաստիացրել իր կողմնակիցներին, որ կշարունակի պաշտոնավարել: Նրա օգտին խոսող հիմնական փաստարկներն են նախընտրական ծանր շրջանում ընդդիմության հարվածներն իր վրա վերցնելը և թիմի ներսում, հատկապես կին պատգամավորների շրջանում, ունեցած աջակցությունը:

Այդուհանդերձ, թերթի աղբյուրները շեշտում են, որ հարցը կուսակցությունում դեռ պաշտոնապես չի քննարկվել, և վերջնական որոշումը կայացնելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment