Ինչու են խուզարկում Արեգնազ Մանուկյանի բնակարանը. պարզաբանում

Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, Sputnik-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան հարցի՝ ինչու են իրավապահները խուզարկում ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։

«Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտյան մտել են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը՝ խուզարկության:

Leave a Comment