Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Ռուբեն Մելիքյան – Նորություններ 12.06.2026

Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով: Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել — միջինից էապես ավելին։

Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։ Սա ուղղակի խայտառակություն է»,- գրել է Մելիքյանը։

VERELQ-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն նախօրեին երեկոյան որոշում կայացրեց անվավեր ճանաչել 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները:

Leave a Comment