Խուզարկում են Արեգնազ Մանուկյանի բնակարանը – Նորություններ 12.06.2026

ԱԺ նախկին պատգամավոր, “Մայր Հայաստան” շարժման անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը առավոտյան շուտ հայտնեց, որ իր բնակարանը խուզարկում են:

ՔԿ աշխատակիցները առավոտյան շուտ ներխուժել են բնակարան, թեև Մանուկյանը պահանջում էր ներկայացնել դատարանի որոշումը և տեսանկարահանում էր ողջ գործընթացը: Ի վերջո, ՔԿ աշխատակիցներից մեկը հրահանգեց իր ձեռքից վերցնել հեռախոսը, և Մանուկյանը ստիպված այն անջատեց:

Հիշեցնենք, նախընտրական քարոզարշավի մեկնարկից օրեր անց ձերբակալվեց, ապա կալանավորվեց “Մայր Հայաստան” շարժման առաջնորդ, ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը:

Leave a Comment