21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը





Նիկոլ Փաշինյանի կողմից իրավական հիմնավորումների բացակայության պայմաններում, ապօրինաբար արդեն 21 օր անազատության մեջ է պահվում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման իրական պատճառները հայտնի են բոլորին․ բարձր ինտելեկտը, անզիջում հայրենասիրությունը, ազգային արժեհամակարգին հավատարիմ լինելը և իշխանությունների անարդար որոշումների դեմ հետևողական պայքարը։

Անդրանիկ Թևանյանը եղել է Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության հեղինակը, պայքարել է կարմիր կետագծերի թանկացումների դեմ, հասել է իրավական հաղթանակի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում, և ամենակարևորը՝ քաղաքական դաշտում ուղիղ պայքարի է դուրս եկել այն ուժի դեմ, որն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին և մինչ օրս շարունակում է պահել նրան իշխանության։

Այսօր «Մայր Հայաստան»-ի առաջնորդի կալանքը ընկալվում է ոչ թե որպես իրավական գործընթաց, այլ որպես քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված այն գործչի դեմ, որը չի լռել, չի հարմարվել և շարունակում է պայքարել Հայաստանի շահերի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։

#ազատություն_քաղբանտարկյալ_Անդրանիկ_Թևանյանին

#ազատություն_քաղբանտարկյալներին

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից



Leave a Comment