Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին


Քաղաքականություն


«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է. «Նայում էի Էդմոն Մարուքյանի վերջին ֆեյսբուքյան լայվը…ինչ ասեմ՝ սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել: Կատարյալ ֆիասկո ապրած ու փակուղում հայտնված գործիչը, սեփական անճարությունը խոստովանելու փոխարեն, էլի անցել է հին արհեստին՝ ինչքան ձախողում ու սխալ ունի, փորձում է բարդել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վրա։

Զավեշտը նրանում է, որ դեռ երեկ նույն էս սուբյեկտները հրապարակավ շնորհակալություն էին հայտնում ՀՀԿ-ին՝ ընտրություններին չմասնակցելու և դաշտը չփոշիացնելու ճիշտ որոշման համար։ Իսկ էսօր, երբ կոտրած տաշտակի առաջ են կանգնել, նորից մեղավորներ են կարգում։ Ավելի բացարձակ քաղաքական անբարոյականության նշան դժվար է գտնել։

Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում կամ ում հերթական «հատուկ հանձնարարություններով» դեսպանն է ձևանում։


Leave a Comment