ՌԴ-ից շոկային հայտարարություն Հայաստանի վերաբերյալ․ մեծացրել ենք ձկան ներմուծումը այլ երկրներից

Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել է  «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը: 

 

«Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար», – ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը: 

Մոսկվան նախկինում սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկու հայկական ընկերությունների:

«Մենք հասկանում էինք, որ ստիպված կլինենք սահմանափակումներ սահմանել: Դրան հակակշռելու համար մենք բացեցինք այլ երկրներից մատակարարումները: Օրինակ՝ իշխանի ներմուծման համար մենք մեր ուշադրությունը կենտրոնացրինք Իրանի և Թուրքիայի վրա», – ասել է Դանկվերտը:

Գործակալության ղեկավարի խոսքով՝ որքան շատ մատակարարներ լինեն, այնքան ավելի հեշտ է աշխատել, քանի որ մեկ երկրից մատակարարումը պարունակում է ապրանքի պակասի ռիսկ: 

Leave a Comment