Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում – armeniatoday.am

Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեին։

Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է։

Բադալյանը Telegram-ի իր էջում գրել է, որ ՀՀ-ից դուրս է գտնվում, որտեղ էլ իմացել է իրեն կալանավորելու մասին։

Հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու ձևով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։

Leave a Comment