«Որդիների կանչը» հորդրում է ընդդիմությանը չլեգիտիմացնել հունիսի 7-ի ընտրությունները

«Որդիների կանչը» հորդրում է ընդդիմությանը չլեգիտիմացնել հունիսի 7-ի ընտրությունները

8 հունիսի 2026 – 14:59 AMT

PanARMENIAN.Net«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարությամբ դիմել է ընդդիմությանը՝ հորդորելով չլեգիտիմացնել հունիսի 7-ի ընտրությունները:

«Որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի աննախադեպ իշխանական ճմշման, իշխանական կոռուպցիայի և իրավական բռնությունների ներքո անցկացված Ազգային Ժողովի ընտրությունները, քանի որ մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի ու պաշտոնի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի»,- ասվում է հայտարարությունում։

Խոսքը, հավանաբար, մանդատները չվերցնելու մասին է:

Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

Leave a Comment