Tert.am-ը գրում է․
Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:
Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին: Ակնկալում եմ համատեղ աշխատանք բարեփոխումների, նորարարությունների և առավել անվտանգ Եվրոպայի ուղղությամբ՝ միաժամանակ կառուցելով էլ ավելի ամուր գործընկերություն մեր երկրների միջև»,-
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: