ԱԺ ընտրություններին մասնակցությունը կազմել է 59%.ԿԸՀ – armeniatoday.am

Ժամը 20:00-ի դրությամբ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 մլն 477 հազար 334 ընտրող կամ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 58,97%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ տվյալներն՝ ըստ Հայաստանի մարզերի։ Ընտրողների ամենաբարձր ակտիվությունն արձանագրվել է Սյունիքի մարզում, ամենացածրը՝ Գեղարքունիքում։

Մասնակցության ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզն է՝ 66,7%։ Առաջատարների եռյակում են նաև Վայոց ձորի (65,63%) և Տավուշի (63,4%) մարզերը։ Ընտրողների ավելի քան 60%-ը քվեարկությանը մասնակցել է նաև Արագածոտնի (61,7%) և Կոտայքի (61,6%) մարզերում։

Երևանում մասնակցությունը կազմել է 58,46%, ինչը չնչին ցածր է հանրապետական միջին ցուցանիշից։

Ընտրողների ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում (54,6%)։ Միջին ցուցանիշից ցածր են եղել նաև Շիրակի (55,46%) և Արմավիրի (55,8%) մարզերը։

Մասնակցությունն՝ ըստ Հայաստանի մարզերի.

Սյունիք — 66,7%

Վայոց Ձոր — 65,63%

Տավուշ — 63,4%

Արագածոտն — 61,7%

Կոտայք — 61,6%

Արարատ — 59,8%

Լոռի — 58,6%

Երևան — 58,46%

Արմավիր — 55,8%

Շիրակ — 55,46%

Գեղարքունիք — 54,6%։

ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են հունիսի 7-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ բացվել է 2005 ընտրատեղամաս, այդ թվում՝ ինը քրեակատարողական հիմնարկներում: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց քվեարկելու իրավունք ունի 2 505 102 քաղաքացի: Գործընթացին հետևում է 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական ​​առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:

1758 ընտրատեղամասերում տեղադրվել են տեսախցիկներ, իսկ էլեկտրոնային ընտրողների գրանցման համար օգտագործվում է 4000 տեխնիկական սարք:

Leave a Comment