ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քվեարկել է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին քվեարկեց Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում տեղակայված 4/41 ընտրատեղամասում։

«Քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, ժողովրդավարության, կայունության, ինչպես նաև հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։

Leave a Comment